Ոչ-ոքի Երևանում

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության տասներորդ տուրում Գյումրու «Շիրակը» մրցակցի հարկի տակ հյուրընկալվեց Երևանի «Արարատին», խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Համլետ Մնացականյանը։ Կայացած տասը տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 11 միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները սեփական հարկի տակ կհյուրընկալեն Երևանի «Ալաշկերտին»։ Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին (19:00):