Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ ստուգողական մրցավեճում մրցեց «Օլիմպիայի» հետ և հաղթեց 2:0 հաշվով։ Գոլերը խփեցին Տիգրան Սումբուլյանը և Սերգեյ Մանուկյանը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջիկա մրցավեճում շիրակցիները նոյեմբերի 20-ին Գյումրու Քաղաքային ստադիոնում կմրցեն Կապանի «Գանձասարի» հետ։ Խաղի մեկնարկը՝ 19։00։


