Մրցակիցը կլինի «Արարատ-Արմենիան»

Հայաստանի Գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում մեր մրցակիցը կլինի «Արարատ-Արմենիան»։ Դիմակայության հաղթողը կորոշվի մեկ խաղով, մրցավեճը տեղի կունենա մրցակցի հարկի տակ։ Անցկացման օրն ու ժամը պարզ կդառնա ավելի ուշ։

Հիշեցնենք, որ շիրակցիները պայքարը գավաքի խաղարկությունում սկսել են 1/8 եզրափակչից ու հաղթահարել են «Լեռնային Արցախի» արգելքը։