Հայաստանի գավաթ. «Շիրակը» կսկսի քառորդ եզրափակչից

Հուլիսի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Գավաթի  գալիք խաղարկության վիճակահանությունը: Գյումրու «Շիրակը» և Երևանի «Ուրարտուն» որպես անցած խաղարկության եզրափակչի մասնակիցներ պայքարը կսկսեն քառորդ եզրափակչից:

Հայաստանի գավաթի 2023/2024 խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվել են 1/16 եզրափակիչ փուլի հետևյալ զույգերը․

ԲԿՄԱ — «Անդրանիկ»
«Գանձասար» — «Օնոր»
«Սյունիք» — «Նիկարմ»
«Կիլիկիա» — «Ֆալկոնս»
«Լեռնային Արցախ» — «Վեստ Արմենիա»
«ԷկոՎիլ» — «Միկա»

Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։ Այս զույգերի հաղթողներին 1/8 եզրափակիչ փուլում կմիանան Պրեմիեր Լիգայի 6 թիմեր՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը» «Վանը» և «Նոան»: