Հայտնի է կիսաեզրափակչի մրցակիցը

Մարտի 13-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.

  • «Փյունիկ» — «ԱրարատԱրմենիա»
  • «Շիրակ» — «Ուրարտու»

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան ապրիլի 6-8-ը զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ:

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակը» քառորդ եզրափակչում հաղթել էր Երևանի «Կիլիկիային»: