ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի խաղացանկը: Գյումրու «Շիրակին» բաժին է հասել Երևանի «Ուրարտուն», մյուս զույգը կազմել են «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»:
Դիմակայության հաղթողը կորոշվի մեկ խաղով, «Շիրակը» կընդունի «Ուրարտուին» Գյումրու Քաղաքային մարզադաշտում: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին, խաղի սկիզբը՝ 19:00:


