«Շիրակի» ֆուտբոլիստները՝ Մ14 և Մ17 հավաքականներում

«Շիրակի» ֆուտբոլիստներ Էմիլ Պապիկյանը, Գագիկ Հովհաննեսյանը, Ալեքսանդր Մանասյանը հրավիրվել են Մ17 Հայաստանի հավաքական, որը օգոստոսի 20-23-ը հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում:

«Շիրակի» ֆուտբոլիստ Արամ Կարապետյանը հրավիրվել է Մ14 Հայաստանի հավաքական, որը օգոստոսի 15-18-ը հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում: