Էդգար Թորոսյանի որակազրկումը պայմանական չի կիրառվի

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն, քննության առնելով մեր ակումբի կողմից ներկայացված բողոքը՝ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի կայացրած որոշման դեմ, որոշել է կայացված որոշումները թողնել անփոփոխ, սակայն, ընդառաջ գնալով, մեր թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի նկատմամբ սահմանված 5 (հինգ) ամիս որակազրկման չկրած մասը որոշեց պայմանական չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 (երեք) ամիս ժամկետով: Սա նշանակում է՝ մեր գլխավոր մարզիչը կարող է անցնել իր պարտականությունների լիարժեք կատարմանը: Շնորհակալություն փոխըմբռնման համար: