«Շիրակի» ֆուտբոլիստները՝ Մ18 և Մ19 հավաքականներում

«Շիրակի» ֆուտբոլիստները հրավերներ են ստացել հավաքականներից. Սուրեն Ծառուկյանը, Գագիկ Ակուլյանը, Նարեկ Ջանոյանը՝ Մ19 Հայաստանի հավաքական, Յուրի Վարդանյանը՝ Մ18 Հայաստանի հավաքական: Հավաքականները օգոստոսի 7-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Մ19 Հայաստանի հավաքական է հրավիրվել նաև «Շիրակի» ֆուտբոլիստ Մհեր Թառլոյանը, որը զորակոչվել է բանակ ու ներկա պահին հանդիսանում է ԲԿՄԱ-ի անդամ: