Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել

Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի Երևանի «Արարատի» հետ խաղից հետո Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել։ Նշենք, որ Հովհաննիսյանը գլխավորել էր թիմը մրցաշրջանի մեկնարկից առաջ։