«Շիրակի» գլխավոր մարզչի պարտականություններն է ստանձնել Վարդան Բիչախչյանը

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզչի պարտականություններն է ստանձնել Վարդան Բիչախչյանը։ Բիչախչյանի մարզչական շտաբում կլինեն Ֆելիքս Խոջոյանը, Տիգրան Դավթյանը, Արտակ Ադամյանը և դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էր տվել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը։