Պարտություն Գյումրիում

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության ութերորդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Երևանի «Արարատ-Արմենիային» և պարտվեց 3։1 հաշվով։ Մեր թիմից միակ գոլը խփեց Նարեկ Ջանոյանը։ Կայացած ութ տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 10 միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները Սիսիանի Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվեն Կապանի «Սյունիքին»։ Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին (16:00):