Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության իններորդ տուրում Գյումրու «Շիրակը» մրցակցի հարկի տակ՝ Սիսիանում հյուրընկալվեց Կապանի «Սյունիքին» և պարտվեց 2։0 հաշվով։ Կայացած ինը տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 10 միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալվեն Երևանի «Արարատին»։ Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին (20:00):


