Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության տասներեքերորդ տուրում Գյումրու «Շիրակը» մրցակցի հարկի տակ հյուրընկալվեց Երևանի «Նոային» և պարտվեց 1։0 հաշվով։ Կայացած տասներեք տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 14 միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները սեփական հարկի տակ կհյուրընկալեն Կապանի «Գանձասարին»։ Խաղը տեղի կունենա նոյեմբերի 20-ին (19:00):


