Երկու շիրակցի՝ Հայաստանի երիտասարդական հավաքականում

Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստներ Համլետ Մնացականյանը և Լևոն Դարբինյանը հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական:

Մեր ընտրանին նոյեմբերի 15-ին կմեկնի շվեյցարական Նյուշատել քաղաք, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում նոյեմբերի 17-ին կմրցի Շվեյցարիայի հետ: Թիմը նոյեմբերի 18-ին կժամանի ֆինլանդական Տուրկու, որտեղ նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Ֆինլանդիային: